Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչու՞ դարչինը ներառել սննդակարգում. 168.am

Ինչու՞ դարչինը ներառել սննդակարգում. 168.am

Դարչինը բավականին տարածված համեմունք է, որը ունի նաև բուժիչ հատկություններ։ Այն օգտագործվում է ըմպելիքներին ու մթերքին համ ու բույր հաղորդելու, ինչպես նաև բուժիչ միջոցներ պատրաստելու համար։

Դարչինը մեծ քանակով նուտրիետներ է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին և օգնում են առողջության հետ կապված մի շարք խնդիրների դեպքում։ Այն հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ ունի։ Steptohealth.ru-ն ներկայացրել է դարչին օգտագործելու 8 պատճառ։

Լավացնում է նյութափոխանակությունը։ Դարչինը հակաբորբոքային հատկություն ունի, լավացնում է նյութափոխանակությունը, թեթևացնում է սնունդը չմարսելու հետևանքով առաջացող ցավը, մեծ քանակով գազերի առաջացումը։

Դարչինը նաև բջջանյութ և կալցիում է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է կարգավորել աղիների աշխատանքը, օրգանիզմից դուրս բերել աղերը և կենսագործունեության այլ արգասիքներ։

Պաշտպանում է սիրտն ու անոթները։ Դարչինի պարբերական և խելամիտ քանակով օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի և անոթների վրա։ Այս համեմունքը հարուստ է ճարպաթթուներով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը և կանխարգելել զարկերակային ճնշման բարձրացումը։ Հակաբորբոքային նյութերը մասնակցում են հյուսվածքների վերականգնմանը:

Օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Դարչինը խթանում է նյութափոխանակությունը և ակտիվացնում ճարպերի այրումը։ Դարչինի թուրմը նպաստում է արյան դետոքսիկացիային և լավացնում ածխաջրերն ու շաքարը որպես էներգիայի աղբյուր օգտագործելու օրգանիզմի կարողությունը։ Դարչինը բջջանյութ է պարունակում, որը հագեցնող հատկություն ունի։ Սա թույլ է տալիս խուսափել ավելորդ քանակով ուտելուց։

Կանխարգելում է դիաբետը և օգնում դրա դեմ պայքարում։ Դարչինը նյութեր է պարունակում, որոնք խթանում են ինսուլինի ռեցեպտորները։ Դրա շնորհիվ ռեցեպտորներն աշխատում են օպտիմալ ռեժիմով, և շաքարը չի կուտակվում արյան մեջ։ Արդյունքում՝ դարչինն օգնում է կանխարգելել դիաբետը։ Իսկ եթե հիվանդությունն արդեն սկսվել է, այն օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։

Լավացնում է շնչառական համակարգի վիճակը։ Դարչինը հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ ունի, ինչի արդյունքում օգնում է շնչառական համակարգը պաշտպանել անտիգեններից, որոնք հիվանդությունների պատճառ են դառնում։ Դարչինով տաք թեյն օգնում է հարբուխի և հազի դեպքում։ Մեծ քանակով հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ դարչինն օգնում է մաքրել շնչուղիները և չեզոքացնում ազատ ռադիկալների ազդեցությունը։

Խթանում է ուղեղի աշխատանքը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դարչինի խելամիտ քանակով օգտագործումը խթանում է ուղեղի աշխատանքը, կանխարգելում դրա վաղաժամ ծերացումը։ Լավացնում է հիշողությունն ու ուշադրությունը, տեղեկատվությունն ընկալելու արագությունը։

Թեթևացնում է դաշտանի ընթացքում առաջացող ցավերը։ Կանանց, ովքեր դաշտանի ընթացքում ուժեղ ցավեր են ունենում, կարող է օգնել դարչինը։ Այն նպաստում է լարված մկանների թուլանալուն և թեթևացնում է ցավը։ Դարչինի հատկություններն օգնում են պայքարել հեղուկի կուտակման դեմ, թեթևացնել բորբոքումը, որը հաճախ նկատվում է այս շրջանում։

Օգնում է վերացնել է բերանի տհաճ հոտը: Դարչինը կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից։ Հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ այն մաքրում է բերանի խոռոչը՝ նպաստելով բակտերիալ և սնկային վարակների կանխարգելմանը։ Բացի այդ՝ դարչինն օգնում է մաքրել լյարդը, ինչի շնորհիվ օրգանիզմն ազատվում է տոքսիններից ու կենսագործունեության արգասիքներից։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ